Ինչպես հայտնում է 90min-ը՝ արգենտինացին մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն ու լոնդոնյան Չելսին համաձայնության են եկել։ Կողմերին անհրաժեշտ է եղել պարզաբանել պայմանագրի միայն չնչին մանրամասները։ Քննարկում կա նաև Պոչետինոյի մարզչական շտաբի մասին։
51-ամյա Պոչետինոն հետաքրքրված է Չելսիի ապագա ծրագրերով և իր հերթին պատկերացնում է իր ապագա աշխատանքը լոնդոնյան ակումբում։