Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Ժիրոնայից» կրած պարտությունը (2-4).
«Մեզ պակասում էր արդյունավետությունը առանց գնդակի խաղում, նվիրվածությունը, մենք նրանց թույլ տվեցինք պաշտպանությունից հեշտությամբ անցնել հարձակման: Բաց թողած գոլերը դժվար է բացատրել, մենապայքարներում մեզ պակասում էր արդյունավետությունը, չափից դուրս ազատություն տվեցինք։ Ամեն անգամ, երբ նրանք հակագրոհի էին նետվում, մենք ձախողում էինք։ Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին գրանցված 1:3 հաշիվը գետինը փախցրեց մեր ոտքերի տակից։ Ակնհայտ է, որ սա շատ ցավալի պարտություն է։ Բայց մենք պետք է արագ ոտքի կանգնենք, քանի որ ամեն ինչ դեռ վտանգված չէ, և մենք դա կանենք»,- ասել է Անչելոտին Movistar-ին տված հարցազրույցում»: