Ինչպես արդեն հայտնել էինք Արգենտինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադրված չէ երկարաձգել գործող պայմանագիրը փարիզյանի թիմի հետ։ Շատ է գրվում, որ Մեսսին ամենայն հավանականությամբ կվերադառնա հարազատ Բարսելոնա։ Ավելին՝ այս օրերին Մեսսին գտնվում է Կատալոնիայում, եթեկ անգամ ընթրել է իր նախկին խաղընկերների հետ։
Սակայն Մեսսիի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի թիմերը։ Օրերս «Ալ Իթիֆակի» մարզիչ Անտոնիո Կասորլան խոսել է Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին․ «Այստեղ շատ է խոսվում այդ մասին, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ես վստահ եմ, որ նրանք քրտնաջան կաշխատեն Մեսսիին կամ մեկ այլ մեծ աստղի ձեռք բերելու համար: Ե՛վ երկրպագուները, և՛ լրատվամիջոցները կարծում են, որ իրենք ճիշտ ուղու վրա են և կկարողանան պայմանագիր կնքել Մեսսիի հետ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Besoccer-ը։
Նշենք՝ Մեսսին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: