Ժիրոնայի հարձակվողի պոկերը օգնեց հաղթել Ռեալին (տեսանյութ)

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ժիրոնան» 4։2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Վալենտին Կաստելյանոսը։ Առաջին խաղակեսում երկրպագուները երեք գոլի ականատես եղան։ Հաշվի տարբերությունը նախ 33-րդ րոպեին կրճատեց Վինիսիուս Ժունիորը։

Կաստելյանոսն իր 3-րդ գոլը խփեց ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին։ 62-րդ րոպեին հարձակվողը հաշիվը դարձրեց 4։1։

85-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը։

«Ռեալը» 65 միավորով 2-րդ տեղում է։ «Ժիրոնան» 41 միավորով 9-րդն է։