«Ալ Նասրը» պարտվեց․ Ռոնալդուն չի կարողացել զսպել իրեն

«Ալ Նասրը» դուրս մնաց Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվելով «Ալ Վեհդային», որը 53-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում:
Պարտությունից հետո պորտուգալացի աստղը չի կարողացել զսպել իրեն և դեռ առաջին խաղակեսի ավարտից հետո հանդերձարան գնալու ճանապարհին գոռացել է պահեստայինների նստարանին նստած իր խաղընկերների, մարզչական շտաբի վրա։

Հիշեցնենք, որ 38-ամյա պորտուգալացի հարձակվողը արաբական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից ու 14 խաղում խփել է 11 գոլ, կատարել 2 ասիստ: