Չավին՝ Ատլետիկոյի նկատմամբ հաղթանակի մասին

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո (1:0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այս հաղթանակի նշանակության մասին։
«Շատ կարևոր հաղթանակ՝ գլխավոր նպատակի բանալին։ Մենք հաղթեցինք ջենթլմենական թիմին։ Երկրորդ անգամ աչքի ընկնելու պահեր ունեինք, բայց չարեցինք դա: Մենք մի փոքր տանջվեցինք, ինչը այս մրցաշրջանի հաստատունությունն է։ Սա վճռորոշ հաղթանակ է։ Կարծում եմ՝ բավականաչափ ամբողջական հանդիպում էր։ Ամեն ինչ կարող էր պատահել, քանի որ մենք խաղում էինք «Ատլետիկոյի» դեմ։

Ֆրենկի դե Յոնգը իրեն շատ հարմարավետ էր զգում, իսկ Պեդրին փոխեց թիմի դեմքը։ Կարծում եմ, որ ընդհանուր թիմային աշխատանքը շատ կարևոր է»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։