Ա Սերիայի 32-րդ տուրում Նապոլին կարող է նվաճել սկուդետոն։ Չեմպիոն դառնալու համար նեապոլիտանացիները պետք է հաղթեն «Սալերնիտանային», իսկ «Լացիոն» պետք է պարտվի կամ ոչ-ոքի խաղա «Ինտերի» հետ։
Լուչիանո Սպալետիի թիմն այս պահին իր ակտիվում ունի 78 միավոր, իսկ Մաուրիսիո Սարիի թիմը՝ 61 միավոր։ Մրցաշարի ավարտին մնացել է 7 տուր։
Այս չեմպիոնությունը «Նապոլիի» համար առաջինը կլինի 33 տարվա մեջ։
Վերջին անգամ ակումբը չեմպիոն է դարձել, երբ Դիեգո Մարադոնան խաղում էր այս թիմի կազմում։