«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անհանգստություն է զգացել «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի տնային հանդիպման (2-0) երկրորդ խաղակեսում, երբ խաղադաշտ դուրս գալու համար փորձել է տաքացնել մկանները:
Ինչպես հայտնում է Football Italia-ն․ մեջբերելով «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի խոսքը, նախավարժանքի ժամանակ է Իբրահիմովիչն ասել, որ պատրաստ չէ խաղադաշտ մտնելուն։
Հաղորդվում է, որ 41-ամյա ֆուտբոլիստը կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ ընթացիկ մրցաշրջանում: Իբրահիմովիչը նոր էր ապաքինվել վնասվածքից։
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն Իտալիայի չեմպիոնի կազմում մասնակցել է Ա Սերիայի չորս հանդիպման և խփել մեկ գոլ: Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: