Ապրիլի 23-ին կատալոնական Բարսելոնան տանն ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին» և հաղթեց նվազագույն հաշվով։ Այս չոր հանդիպումը Չավիի թիմի համար թվով 23-րդն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։
Լա Լիգայի մեկնարկային 30 հանդիպումներում կատալոնացիներն ընդամենը 9-ը անգամ են գնդակ բաց թողել դարպասը։
Սա Եվրոպայի թոփ-7 լիգաների պատմության մեջ լավագույն արդյունքն է 30 տուրերի շրջանակում՝ անգլիական, իսպանական, գերմանական, իտալական, ֆրանսիական, պորտուգալական և հոլանդական լիգաների: