Ինչպես գրում է Mirror-ը՝ Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ փարիզյան ակումբից։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ունի Լոնդոնի «Չելսին»։
Իր հերթին ՊՍԺ-ն ևս դիտարկում է այս ամառ Նեյմարից բաժանվելու ծրագիրը, քանի որ բրազիլացին բավականին շատ է վնասվածքներ ստանում։ ՊՍԺ-ի հիմնական խնդիրն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամեն կերպ թիմում ֆրանսիացի հարձակվող Մբապպեին պահելն է։ Չնայած մամուլն անընդհատ գրում է, որ ինքը՝ Մբապպեն, արդեն հայտնել է Ռեալի ներկայացուցիչներին, որ այս ամառ պատրաստ է տեղափոխվել արքայական ակումբ։