Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր , իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:
Գլխավոր Լավագույն պահեր Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր