Մխիթարյանը բաց կթողնի Էմպոլիի հետ խաղը

Ինչպես հայտնում է Calciomercato-ն` Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել «Էմպոլիի» հետ Ա Սերիայի առաջիկա խաղին։

Հայ ֆուտբոլիստը վնասվածք չունի և խաղը բաց կթողնի անձնական պատճառներով։ Հայտնի, որ Մխիթարյանը թիմի կազմ կվերադառնա Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը:

«Էմպոլիի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին։ Այժմ «Ինտերը» 51 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղն առաջնությունում՝ հինգ միավորով զիջելով չորրորդ տեղում գտնվող «Ռոմային»:
Մխիթարյանը իտալական ակումբի առանցքային խաղացողներից է և անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Այդ խաղերում նա դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։