Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են ելույթները Հայաստանի ներկայացուցիչները:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ով ֆանտաստիկ քամբեքով 3:6 հաշվով հաղթեց սերբ ըմբիշ՝ Վիկտոր Նեմեշին։
Մալխաս Ամոյանի հաղթանակն էլ ավելի ֆանտաստիկ էր, որովհետև մեր ըմբիշը վերջին վայրկյաններին 1:3-ից կարողացավ հաղթանակի հասնել։
Նշենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ: