Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին մրցումային օրը Հայաստանը նվաճեց հերթական մեդալները:
Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբում Սամվել Գասպարյանը երկամարտի 395 կգ (175+220) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը 379 կգ (165+214) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ սահմանելով անձնական բացարձակ ռեկորդ։