Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հայ ծանրորդը գրանցեց երկամարտի 392 կգ արդյունք:
Երիտասարդ ծանրորդը գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ։
Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն երկամարտի 387 կգ (173+214) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Բրատու Տուդորը (170+204):