Բարսելոնայի 15-ամյա տաղանդը Ատլետիկոյի դեմ խաղում կարող է պատմություն կերտել

Լա Լիգայի 30-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տուրի կենտրոնական խաղում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Չավին արդեն հրապարակելէ թիմի հայտացուցակը, որտեղ հայտնվել է նաև «Լա Մասիայի» սան 15-ամյա Լամինե Յամալը։ Նա պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, որը հրավիրվել է առաջին թիմ։ Չավին բարձր է գնահատում պատանի ֆուտբոլիստի տաղանդը․
«Հայտացուցակում խաղացողներից յուրաքանչյուրը կարող է օգնել թիմին ցանկալի արդյունքի հասնելու համար։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Յամալը շատ տաղանդավոր է և ունի ինքնատիպ խաղաոճ։ Մենք ունենք խաղացող, ով կարող է պատմություն կերտել ակումբի համար, և մենք նրան կտանք արտահայտվելու շանս»։

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հիմնական մրցակից «Ռեալին» գերազանցելով 11 միավորով։