Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» ընդունել էր «Ֆեյենոորդին»։
Առաջին խաղակեսում գոլեր չեղան։
60-րդ րոպեին Սպինացոլան բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով հռոմեացիներին, բայց տասը րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Պաուլո Դիբալան գրավեց մրցակցի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում Էլ Շարավիի և Պելեգրինիի գոլերի շնորհիվ Մոուրինյուի սաները հաղթեցին մրցակցին ու դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք՝ առաջին խաղն ավարտվել էր «Ֆեյենոորդի» նվազագույն հաշվով հաղթանակով։
Մյուս խաղում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր «Սևիլյային» և 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էն Նեսրին (8, 81), մեկ անգամ էլ աչքի ընկավ Բադեն (47):
Այսպիսով, ընդհանուր դիմակայության 5-2 հաշվով ՄՅՈՒ-ն դուրս մնաց հետագա պայքարից, իսկ «Սևիլյան» կխաղա կիսաեզրափակիչում։
Միաժամանակ ընթացող խաղում «Բայերը» 4-1 հաշվով հաղթեց «Ռոյալ Ունիոն ՍԳ»-ին և ընդհանուր դիմակայության 5-2 հաշվով անցավ հաջորդ փուլ։