Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում, է, որ ցանկացած թիմ, որը ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, պետք է հաղթի Մադրիդի «Ռեալին»:
«Ես կարծում եմ, որ աշխարհի ցանկացած ակումբ, որը ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, պետք է հաղթի «Ռեալին»: Ժամանակին այդ կարգավիճակում էր «Բարսելոնան»:
Մադրիդի «Ռեալը» 13 տարվա ընթացքում 11 անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչում հաղթահարել էր Մյունխենի «Բավարիայի» արգելքը (3-0, 1-1):
Անգլիական գրանդը կիսաեզրափակիչում կմրցի մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալի» հետ: Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մայիսի 9-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 17-ին Անգլիայում: