Հենրիխ Մխիթարյանը՝ պատմական նվաճման շեմին

Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները և ձևավորվեցին զույգերը:
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց Լիսաբոնի «Բենֆիկային» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 3-3:

«Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, արգենտինացի հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Խոակին Կորեան:

Պորտուգալական ակումբի գոլերը խփեցին նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Էուրսնեսը, պորտուգալացի պաշտպան Անտոնիու Սիլվան և խորվաթ հարձակվող Պետար Մուսան:

Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Միլանյան գրանդը դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով՝ ինչի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կանգնած է պատմական նվաճման շեմին։ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով կխաղա ՉԼ-ի կիսաեզրափակչում։ Ավելին՝ Մխիթարյանը կարող է դառնալ նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր, եթե միլանյան ակումբը նախ անցնի իտալական մյուս գրանդի՝ «Միլան»-ի արգելքն, այնուհետև եզրափակչում հաղթի «Ռեալ»-«Մանչեստեր Սիթի» զույգի հաղթողին։