Լա լիգայի նախագահը՝ Մեսսիի՝ Բարսելոնա հնարավոր վերադարձի մասին

Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։
«Ես Մեսսիի երկրպագուն եմ։ Բայց մենք չենք փոխելու կանոնները, որպեսզի «Բարսելոնան» կարողանա պայմանագիր կնքել նրա հետ։ «Բարսելոնան» կարող է որոշ քայլեր ձեռնարկել Մեսսիին վերադարձնելու համար, բայց այս պահին նրանք դա չեն կարող անել։ Դեռ շատ ժամանակ կա, նրանք կարող են պայմանագիր կնքել այլ խաղացողների հետ, կարող են վաճառել… Լիգայի տեսանկյունից հուսով եմ, որ «Բարսելոնան» կանի անհրաժեշտ ամեն ինչ Մեսսիին հետ բերելու համար։ Հուսանք, որ նրանք կկարողանան դա անել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ Մեսսին կվերադառնա թիմ։35-ամյա հարձակվողի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։