Թոմաս Տուխելը վստահ է, որ «Բավարիան» կարող է պայքարել «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում մյունխենյան թիմը պարտվել է 0։3 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 19-ին։
«Մենք պետք է քայլ առ քայլ գնանք։ Մենք ցանկանում ենք հաղթել առաջին խաղակեսում, իսկ հետո ամեն ինչ կարող է լինել։ Պետք է հավատալ։ Միևնույն ժամանակ, հավատալը նույնը չէ, ինչ երազելը։ Մենք պատասխանատու ենք մեր խաղի համար։
Իհարկե, շանսեր կան։ Պետք է, որ կարևոր պահերին ամեն ինչ մեր օգտին զարգանա։ Առաջին խաղում այդպես չէր, մենք խիստ պատժվեցինք։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ խնդիր է մեզ սպասվում, որ դա չափազանց դժվար է։
Մենք հավատում ենք ինքներս մեզ, բայց չենք ուզում երազել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք պետք է ամեն ինչ տանք։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է մյունխենցիների մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ։