Ռոնալդուն անպարկեշտ ժեստ է ցույց տվել, երբ երկրպագուները վանկարկել են Լիոնել Մեսսիի ազգանունը (տեսանյութ)

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Հիլյալի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղից անպարկեշտ ժեստ է ցույց տվել երկրպագուներին:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին զայրացրել է այն, որ երկրպագուները վանկարկել են ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազգանունը: Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» պարտվել էր 0-2 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Ռոնալդուն 13 հանդիպման է մասնակցել «Ալ Նասրի» կազմում, դարձել 11 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: