Իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից՝ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-1) չիրացրած 11-մետրանոցի համար:
«Դժվար է արցունքներ տեսնելը ձեր աչքերին, երբ հասկանում ես, որ չես կարողացել երջանկություն պարգևել: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դասեր քաղեմ այսօրվա փորձից:
Խորապես ցավում եմ և անսահման երախտապարտ եմ այն աջակցության համար, որը ես զգում եմ յուրաքանչյուր վայրկյան: Սիրում եմ բոլորիդ և խոստանում եմ, որ մենք կվերադառնանք ավելի ուժեղ: Առջևում շատ խաղեր կան, այնպես որ, գնալու ենք երջանկության հետևից»,- Ինստագրամում գրել է Կվարացխելիան:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում պայքարը զիջեց «Միլանին» (0-1, 1-1), որը կիսաեզրափակիչում ուժերը կչափի «Ինտեր» — «Բենֆիկա» զույգի հաղթողի հետ (առաջին խաղը՝ 2-0): Նեապոլում կայացած պատասխան խաղի 82-րդ րոպեին Կվարացխելիան 0-1 հաշվի ժամանակ վրիպել էր 11-մետրանոցից։