Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման, խաղադաշտ դուրս գալով Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան մրցավեճում, գրանցեց ևս մեկ տպավորիչ ցուցանիշ:
Squawka-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը 150-րդ խաղն է անցկացնում գլխավոր եվրագավաթում: Այդ խաղերից 131-ը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն անցկացրել է «Արքայական ակումբի» կազմում, 19-ը՝ ֆրանսիական «Լիոնի» մարզաշապիկով: 35-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների ցուցակում բարձրացավ 5-րդ տեղ:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների թոփ-5-ը
1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Յուվենտուս»)՝183 հանդիպում
2. Իկեր Կասիլյաս («Ռեալ», «Պորտու»)՝ 177
3. Լիոնել Մեսի՝ («Բարսելոնա», ՊՍԺ)՝ 163
4. Չավի («Բարսելոնա»)՝ 151
5. Կարիմ Բենզեմա («Լիոն», «Ռեալ»)՝ 150
«Ռեալն» ու «Չելսին» առաջին խաղակեսի դրությամբ գոլեր չեն խփել՝ 0-0: Դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիրը տանը 2-0 հաշվով հաղթել էր «Չելսիին»: