Բարսելոնայում արդեն քննարկում են Մեսսիի հնարավոր վերադարձի դեպքում թիմի ֆինանսական վիճակը

«Բարսելոնան» հուսով է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը դրական ազդեցություն կունենա ակումբի ֆինանսական վիճակի վրա։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Մեսսիին սպորտային, սենտիմենտալ և ֆինանսական պատճառներով: Ակումբում կարծում են, որ Մեսսիի վերադարձը հաջորդ մրցաշրջանում կարող է ավելացնել «Բարսելոնայի» ընդհանուր եկամուտը 25-30 տոկոսով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» նախատեսում է 35-ամյա արգենտինացուն 1 կամ 2 տարով պայմանագիր առաջարկել։ Եթե ​​Մեսսին համաձայնի երկրորդ տարբերակին, ապա կմասնակցի ակումբի 125-ամյակին նվիրված միջոցառումներին։
Հարձակվողի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։