Չեմպիոնների լիգայում ապրիլի 18-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները:
Լոնդոնի «Չելսին» կընդունի մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին», իսկ Ա Սերիայի առաջատար «Նապոլին»՝ Իտալիայի չեմպիոն «Միլանին»: Հայտնի են մեկնարկային կազմերը:
«Չելսի» (Անգլիա) — «Ռեալ» (Իսպանիա) (առաջին խաղը՝ 0-2)
«Չելսի». Արիսաբալագա, Սիլվա, Չալոբա, Ջեյմս, Կուկուռելյա, Ֆոֆանա, Կանտե, Ֆերնանդես, Գալահեր, Կովաչիչ, Հավերց:
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Կամավինգա, Մոդրիչ, Կրոս, Վալվերդե, Վինիսիուս, Ռոդրիգո, Բենզեմա:
«Նապոլի» (Իտալիա) — «Միլան» (Իտալիա) (առաջին խաղը՝ 0-1)
«Նապոլի». Մերետ, Դի Լորենցո, Ռահմանի, Ժեզուս, Ռուի, Նդոմբելե, Լոբոտկա, Զելինսկի, Պոլիտանո, Կվարացխելիա, Օսիմհեն:
«Միլան». Մենյան, Էրնանդես, Տոմորի, Կյաեր, Կալաբրիա, Տոնալի, Կրունիչ, Լեաու, Բենասեր, Դիաս, Ժիրու:
«Չելսի» — «Ռեալ» խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ «Նապոլի» — «Միլան» հանդիպումը՝ «Վիվառո Սպորտ+»-ի: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: