Հրապարակվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների նոր ցուցակ

Համացանցում հայտնվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների նոր ցուցակ։ Ըստ ցուցակի՝ Արգենտինայի ազգային հավաքականի նորընծա աշխարհի չեմպիոն ու «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է այս մրցանակի գլխավոր հավակնորդը մնալ։ Հատկանշական է, որ լավագույն եռյակում տեղ չի գտել Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեման։

Լավագույն հնգյակն ունի այսպիսի տեսք․
1. Լիոնել Մեսսի («ՊՍԺ»)
2. Էրլինգ Հոլանդ («Մանչեստեր Սիթի»)
3. Կիլիան Մբապպե («ՊՍԺ»)
4. Վինիսիուս Ջունիոր («Ռեալ Մադրիդ»)
5.Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»)

Լիոնել Մեսսին այս մրցանակի բացարձակ ռեկորդակիր է․ արգենտինացին ֆուտբոլում անհատական ամենակարևոր մրցանակին արժանացել է 7 անգամ։ Այս տարի այն նվաճելու դեպքում էլ ավելի անիրատեսական կլինի, որ որևէ մեկը կարողանա գերազանցել Մեսսիի ռեկորդը։