Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է թանկարժեք նվեր գնել իրենից։
29-ամյա իսպանացի մոդելն ու ինֆլուենսերը պատմել է, որ 38-ամյա Կրիշտիանուն հրաժարվել է թանկարժեք պայուսակ գնել իր համար՝ չնայած իր խնդրանքին: Ֆուտբոլիստը պնդել է, որ կինն արդեն չափազանց շատ պայուսակներ ունի:
«Ես խնդրեցի մի պայուսակ, որից արդեն ունեի, բայց ավելի մեծը: Նա ինձ ասաց. «Ոչ: Ես չեմ պատրաստվում գնել այն քեզ համար», — ասել է Ռոդրիգեսը El Hormiguero-ին տված իր վերջին հարցազրույցում՝ հավելելով, որ պայուսակի համար ինքն է վճարել:
Ռոդրիգեսն ավելի վաղ հայտնել էր, որ ունի մոտ 150 շքեղ պայուսակ: Netflix-ի «Ես Ջորջինան եմ» սերիալի վերջին սեզոնում մոդելը երկրպագուներին յուրօրինակ պատկերացում է տվել նրա շքեղ կյանքի մասին:
Հաղորդվում է, որ Կրիշտիանուն եւ Ռոդրիգեսը, ովքեր հանդիպում են 2017 թվականից, իրենց հարաբերություններում բարդ շրջան են ապրում: Հաղորդվում էր, որ Կրիշտիանուն դժգոհ է եղել իր ընկերուհու պահվածքից։ «Նրան նյարդայնացնում է Ռոդրիգեսը, եւ նա զգում է, որ մոդելը դառնում է «եսակենտրոն», — ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։