«Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» այս պահի դրությամբ ամենաարդյունավետ թիմերն են թոփ-5 լիգաների ակումբների շրջանում։ Գվարդիոլայի և Տուխելի թիմերն այս պահի դրությամբ 78-ական գոլ են խփել իրենց առաջնություններում։
Իսկ ահա լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը»․ Արտետայի սաներն ընթացիկ մրցաշրջանում 74 անգամ գրավել են մրցակցի դարպասը։Մեկ գոլ պակաս իր ակտիվում ունի ՊՍԺ-ն, որը չորրորդ տեղում է այս ցուցանիշով։ Միայն այս 4 ակումբներն են, որ այս պահի դրությամբ հատել են 70 գոլի շեմն այս մրցաշրջանում։
1-2․ «Մանչեսթեր Սիթի» – 78 գոլ
1-2․ «Բավարիա» – 78 գոլ
3․ «Արսենալ» – 74 գոլ
4․ ՊՍԺ – 73 գոլ
5-6․ «Մոնակո» – 66 գոլ
5-6․ «Նապոլի» – 66 գոլ
7․ «Բորուսիա» – 62 գոլ
8․ «Ռեալ» – 61 գոլ