Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Օրենբուրգի» դեմ խաղը (4-1), որում նա աչքի ընկավ գոլով:
«Շատ ուրախ եմ, որ այսօր մենք հաղթեցինք: Սա «Օրենբուրգի» առաջին տնային պարտությունն է: Երբ գալիս էինք այստեղ, հասկանում էինք, որ դժվար խաղ է լինելու: Այնուամենայնիվ, մենք հաղթեցինք:
Խփած գոլից հետո հույզերս անբացատրելի էին, բայց ես շատ քննադատաբար եմ մոտենում իմ խաղին: Ավելի լավ էր՝ այսօր գոլ չխփեի ու ավելի հուսալի խաղայի պաշտպանությունում, քանի որ լավ պաշտպանը նախ պետք է հուսալի լինի:
Խոտածածկը լավն էր, ես այստեղ առաջին անգամ չէ, որ խաղում եմ: Ոչ ես, ոչ խաղընկերներս ոչ մի խնդիր չունեցանք»,- Հայաստանի հավաքականի պաշտպանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում 30 խաղում խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: