Ռեալը Չեմպիոնների լիգայի արքան է. Անչելոտի

ՉԼ 1/4 եզրափակչում «Չելսիի» դեմ պատասխան խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Եվրոպայում իր թիմի ունեցած հաջողությունների մասին:

Մենք լավ ենք, մոտիվացված, ինչպես միշտ: Մեզ սպասվում է կարևոր հանդիպում շատ կարևոր մրցաշարում։ Մենք մտածում ենք կատարյալ հանդիպում անցկացնելու մասին։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ 90 րոպեում։ Մենք պատրաստ կլինենք լավագույնս խաղալու։

Այս ակումբը հստակ փոխանցում է այն, ինչ պետք է անել՝ միշտ հաղթել: Պայքարեք մինչև վերջ և տվեք ձեր ողջ ուժը։ Եթե ​​նորից դուրս գանք կիսաեզրափակիչ, նշանակում է շատ ենք աշխատել։

Պատմությունն ասում է, որ «Ռեալն» այս մրցաշարի արքան է, իսկ մենք այս ակումբի միայն մի փոքր մասն ենք։ Այս ակումբը գերիշխում է Չեմպիոնների լիգայում, նվաճել է 14 գավաթ, և մենք նույնպես փորձում ենք նպաստել՝ հերթական հաղթանակը տանելով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։