ՊՍԺ-ի 7 ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից

ՊՍԺ-ն ամռանը ցանկանում է բաժանվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն կվաճառի կամ չի երկարաձգի այն խաղացողների պայմանագրերը, որոնք չեն արդարդացնում սպասելիքները։

Ցուցակում են հայտնվել կիսապաշտպաններ Վիտինյան, Ռենատու Սանշեշը, Ֆաբիան Ռուիսը և Կառլոս Սոլերը, պաշտպաններ Խուան Բերնատն ու Սերխիո Ռամոսը և հարձակվող Ուգո Էկիտիկեն։ Ակումբի սպորտային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշը հասկացրել է, որ այս ֆուտբոլիստները կարող են հեռանալ թիմից։