«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղից առաջ (0:0) երկրպագուների հետ զրույցում ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շուտով կվերադառնա կատալոնական թիմ։
Cadena SER Carrusel Deportivo ծրագրում հայտնվել է տեսանյութ, որում Լապորտան պատասխանում է «Մեսսին կվերադառնա՞ «Բարսա»» հարցին։ Երկրպագուի հարցին՝ ֆունկցիոները բարձր և հստակ պատասխանել է՝ «Այո»։
Արգենտինացին կատալոնական ակումբում խաղացել է 2005-ից 2021 թվականներին։ Թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։35-ամյա Մեսսիի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ հնախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։