«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնվել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) դիտակետում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, պորտուգալացի մասնագետը Բրազիլիայի հավաքականի համար առաջնահերթ տարբերակ կլինի, եթե CBF-ին չհաջողվի համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, ով, ըստ աղբյուրի, խնդրել է հետաձգել բանակցությունները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Տիտեն հեռացվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2016 թվականից։