Կատալոնական «Բարսելոնան» իսպանացի պաշտպան Սերժի Ռոբերտոյի վնասվածքի վերաբերյալ տարածել է պաշտոնական հաղորդագրություն:
«Այսօր առավոտյան կատարված թեստերը ցույց տվեցին, որ Սերժի Ռոբերտոն ունի ձախ ազդրի վնասվածք: Ռոբերտոյի վերադարձը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնի ապաքինման ընթացքը»,- նշված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտոն վնասվածքի պատճառով կարող է խաղադաշտից բացակայել մեկ ամսից ավելի:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի արտագնա խաղում (0-0): Իսպանացին հարկադրված փոխարինվել էր խաղի 17-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: