MLS-ի կանոնավոր առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյու Ինգլենդին»
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Կոլամբուսը» մինչև հանդիպման վերջին րոպեները պարտվում էր մրցակցին նվազագույն հաշվով։
Սակայն Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանի 98-րդ րոպեին կատարած փոխանցումից հետո Ժավադսկին հավասարեցնում է հաշիվը և տանտերերը խուսափում են պարտությունից այս խաղում։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 14 միավորով 4-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։