Մեսսին ցանկանում է այս ամառ ամեն գնով վերադառնալ Բարսելոնա

Ինչպես հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել ՄԵսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։
35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է այս տեղափոխությունն ամեն գնով իրականություն դարձնել: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, այդ պատճառով էլ նա կարող է հարազատ ակումբ վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄԷ-ից մի հովանավոր կարող է ֆինանսավորել կատալոնացիներին, ինչը նրանց թույլ կտա խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց:

Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» ելույթ է ունեցել 2003-2021-ին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և 778 խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ: