Հռոմի «Լացիոյի» ռմբարկու Չիրո Իմոբիլեն վթարի է ենթարկվել, հայտնում է RaiNews24-ը:
Իտալացու ավտոմեքենան բախվել է տրամվային: Ֆուտբոլիստն ու նրա դուստրը վնասվածքներ չեն ստացել: Տրամվայի վարորդն ու 2 ուղևոր հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ Չիրո Իմոբիլեն հռոմեական ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում 33-ամյա ռմբարկուն դարձել է 12 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: