Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է նորից կրել «Բարսելոնայի» մարզաշապիկը։ Կողմերն ակտիվ բանակցություններ են վարում, և այս պահին 35-ամյա խաղացողը շատ մոտ է «Բարսելոնայի» հետ ապագա համագործակցության պայմանները համաձայնեցնելուն, հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը։

Արգենտինացին արդեն որոշում է կայացրել, որ ցանկանում է այս ամառ վերադառնալ կատալոնական ակումբ, և պատրաստ է շատ բանի՝ այս ծրագիրն իրականացնելու համար
Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Հարձակվողը պաշտպանում է փարիզցիների գույները 2021 թվականից։