ԱՊԼ 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
Մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սթոնզը: Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 32 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ 22-ամյա Էրլինգ Հոլանդին 2 գոլ է բաժանում ԱՊԼ-ի արդյունավետության ռեկորդից: Անգլիացի նախկին հարձակվողներ Էնդի Քոուլը և Ալան Շիրերը 34-ական գոլ են խփել, համապատասխանաբար, 1993/94 և 1994/95 մրցաշրջաններում:
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 70 միավորով 2-րդ տեղում է: