Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով պարտվեց «Մոնցային»:
Հյուրերը հաղթական գոլը խփեցին 78-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 71-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտերը» 51 միավորով 5-րդ տեղում է: