«Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն Լա լիգայի 29-րդ տուրի «Կադիսի» դեմ արտագնա խաղին:

Հայտացուցակից դուրս են մնացել գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսն ու բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը: Նրանց տրվել է հանգստի հնարավորություն:

«Կադիս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: