Մոուրինիոյի հետաքրքիր պատասխանը՝ «Ֆեյենորդից» կրած պարտությանը

SAN SEBASTIAN, SPAIN - MARCH 16: Jose Mourinho, Head Coach of AS Roma, reacts during the UEFA Europa League round of 16 leg two match between Real Sociedad and AS Roma at Reale Arena on March 16, 2023 in San Sebastian, Spain. (Photo by Juan Manuel Serrano Arce/Getty Images)

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Ֆեյենորդի» հետ (0:1) խաղից հետո խոսել է թիմի հարձակման գծի խնդիրների մասին։
Այս խաղում վնասվածքներ են ստացել Պաուլո Դիբալան և Տեմի Աբրահամը։

«Մենք Հոլանդի նման ֆուտբոլիստ չունենք: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, միշտ փորձում ենք անել առավելագույնը:
Տղաներն ամեն ինչ տվեցին արժանապատվորեն և ուժով, մենք հնարավորություն ունեինք արդյունքի հասնելու, բայց դա տեղի չունեցավ, և մենք պարտվեցինք»,- ասել է «Ռոմայի» մարզիչը Football Italia-ի հետ զրույցում։