Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ։
Առաջին կեսում մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարսել Զաբիցերը։ 85-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Տայլեր Մալասիան։ 90+-րդ րոպեին ՄՅՈւ-ի կազմում ևս մեկ ինքնագոլ գրանցվեց։ Այս անգամ «աչքի ընկավ» Հարի Մագուայրը։
Թուրինի «Յուվենտուսը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սպորտինգի» նկատմամբ։Հանդիպման միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Գատտին։Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին։