Բարսելոնան նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Soccer Football - LaLiga - FC Barcelona v Espanyol - Camp Nou, Barcelona, Spain - November 20, 2021 FC Barcelona coach Xavi reacts REUTERS/Albert Gea

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ:
Այս մասին հայտնում է Culemanía-ի լրագրող Վիկտոր Մալոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն արդեն կատարել է 2 տրանսֆեր գալիք մրցաշրջանի համար՝ պայմանագրեր կնքելով Գյունդողանի և «Աթլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։

Պայմանագրերի մասին պաշտոնական հայտարարությունները կարող են հետաձգվել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված «Բարսայի» խնդիրների պատճառով։
«Բարսան» ցանկանում է ուժեղացնել նաև հարձակման ձախ եզրը և կարող է թիմ հրավիրել «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։

Աշխատանքներ են տարվում նաև հարձակվող ձեռք բերելու ուղղությամբ։ «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն շարունակում են մնալ «Բարսայի» տրանսֆերային գլխավոր նպատակները։ Դիտարկվում է Մարկուս Թուրամի անվճար տրանսֆերը:

Գյունդողանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: