Հարձակվող Անսու Ֆատին մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է Անսու Ֆատիի հոր՝ Բորայի հոր հրապարակային հայտարարություններից։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ դժգոհ է «Բարսելոնայից» և կարծում է, որ ավելի լավ է Անսուն հեռանա ակումբից, քանի որ ֆուտբոլիստն ավելի շատ խաղաժամանակի է արժանի։
Նշվում է, որ Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել են առաջարկներ փնտրել խաղացողի համար՝ նվազագույնը 40 միլիոն եվրո հրաժարագնով:
Ֆատիի ծառայություններով հետաքրքրված են հիմնականում անգլիական
Անսու Ֆատին «Բարսելոնայի» սան է, նա թիմի կազմում է 9 տարեկանից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 40 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։