Անչելոտին խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել թիմի հետ։«Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում այստեղ եմ լինելու։ Ես հարգում եմ գործող պայմանագիրը։ Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է, որ ես մնամ, նա միշտ բարի է եղել իմ հանդեպ։ Ես հպարտ եմ նրանով, ինչ արել և անում եմ այստեղ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։

Անչելոտիի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։