Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն գրե՞լ է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն․
«Արդյոք ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ինձ գրե՞լ է, ինչպես Զախարյանին: Ոչ, նա դեռ ինձ չի գրել»,- ասել է Սպերցյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական և հոլանդական մի շարք ակումբների սկաուտներ Սպերցյանին հետևել են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Թուրքիայի հետ Երևանում կայացած խաղում (1:2):
Սպերցյանի ապագան, ըստ մամուլի հրապարակումների, շատ մոտ է Եվրոպայում իր հանգրվանին։ Մեր ֆուտբոլիստով հետաքրքրվում են իտալական ու գերմանական ակումբները։