Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլիին»:
Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմը հաղթում էր 1:0 հաշվով:40-րդ րոպեին Բրաիմ Դիասի փայլուն անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բենասերը:
75-րդ րոպեին նեապոլյան թիմը մնաց 10 հոգով: Երկրորդ դեղինի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Զամբո Անգուիսան: Բաց թողած գոլից հետո «Միլանը» տիրեց նախաձեռնությանը, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Նեապոլում: