Զախարյանն անդրադարձել է Գալաթասարայի հետ կապված լուրերին

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն իր՝ թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելու մասին խոսակցություններն անվանել է ամենազավեշտալի լուրը, որը նա կարդացել է իր մասին վերջին շրջանում։
«Ամենազավեշտալի լուրերը, հավանաբար, «Գալաթասարայի» մասին էին: Գրում էին՝ ամեն ինչ, ամեն ինչ որոշված է, պայմանագիրն էլ արդեն կնքված է։ Իսկ իրականում ես նրանց անմիջապես ասել եմ «ոչ»: Նստում եմ, կարդում եմ՝ կարծես արդեն «Գալաթասարայում» եմ։ Մտածեցի՝ գուցե առանց ինձ ինչ-որ բան են որոշել։ Բայց իրականում ինձ ասացին, որ առաջարկ կա, ես ասացի՝ ոչ։ Այսքանը»,- Զախարյանի խոսքերն է փոխանցում СЭ-ն:

«Գալաթասարայը» անցած ձմեռ էր հետաքրքրված 19-ամյա Զախարյանով: